<<Ն.Նասիբյանի անվան Նոյեմբերյանի ԲԿ>> ՓԲԸ-ում առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում կարող են ստանալ նաև հետևյալ խմբերում ընդգրկված անձինք՝
1.ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները.
2.Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարվեցված անձինք.
3.ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք.
4.բռնադատվածները.
5.Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատակիցների մասնակիցները.
6.մարդկանց շահագործման(թրաֆիքինգի) ենթարկված անձինք.
7. ձերբակալվածներ,կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ: