Ապահովագրություն

2017 թվականի հոկտեմբերի 1-ից ՀՀ -ում գործում է սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նոր կարգ:
Սոցիալական փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու համար բժշկական կազմակերպություն անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

Սոցիալական փաթեթի շահառուն պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն կարող է անցնել ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված ցանկում ընդգրկված ցանկացած բժշկական կազմակերպությունում , այդ թվում՝  նաև հիվանդանոցային:
Կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը սոցիալական փաթեթի շահառուի համար պարտադիր է :Կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը ակտիվացնում է սոցիալական փաթեթով նախատեսված ծառայությունները տվյալ և հաջորդ տարվա համար:
Եթե սոցիալական փաթեթի շահառուն չի հասցրել անցնել կանխարգելիչ բժշկական քննություն, և առաջացել է անհետաձգելի բժշկական քննություն անցնելու անհրաժեշտություն , ապա սոցիալական փաթեթի շահառուն իրավունք ունի առողջապահական փաթեթից(առողջության ապահովագրությունից ) օգտվելու անկախ բժշկական քննություն անցած լինելու հանգամանքից:
Շահառուին ցուցաբերված բժշկական օգնության դիմաց հատուցումն իրականացվում է անմիջապես բժշկական կազմակերպությանը համապատասխան գումարներ վճարելու միջոցով:ՀՀ կառավարության որոշման և ապահովագրության պայմանագրի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը Շահառուի կողմից կատարված բուժօգնության ծախսերի համար Շահառուրին ուղղակի հատուցում չի կարող իրականացնել:
Ապահովագրության պայմանագրով ատամնաբուժական ծառայությունները չեն հատուցվում:
Ապահովագրության պայմանագրով ամբուլատոր դեղորայքը չի հատուցվում:
Ակնաբուժական ծառայությունների մասով տրամադրվում են միայն հիվանդանոցային պայմաններում իրականացվող աչքի վիրահատությունները: Ակնոցների , ապակիների , կոնտակտային լինզաների մասով ապահովագրության պայմանագրով հատուցում չի նախատեսվում:
Ապահովագրության պայմանագրով արտահիվանդանոցային ծառայություններից ներառված են միայն.
-վնասվածքների առաջնային  բուժօգնությունը,
-հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները:
Քրոնիկ հիվանդությունների ոչ վիրահատական բուժումը ապահովագրության պայմանագրով չի հատուցվում՝ բացառությամբ կյանքին վտանգ սպառնացող սրացումների / բարդությունների անհետաձգելի հիվանդանոցային բուժման:

Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել Ձեզ սպասարկող ապահովագրական ընկերության կապի հետևյալ միջոցներով ՝ հեռախոս , էլ.փոստ:

Ապահովագրական ընկերությունների զանգերի կենտրոնների հեռախոսահամարները

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»

(+374 11) 56-04-04, (+374 99) 56-04-04

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»

(+374 10) 59-21-21

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»

(+374 10) 53-64-94

«ՌԵՍՈ»

(+374 60) 27-57-57

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ»

(+374 12) 88-88-88

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»

(+374 60) 54-00-00 (ներքին` 4), (+374 10) 56-15-61