Մեր մասին

«Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ – ն գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում: Քաղաքը գտնվում է Երևանից 196 կմ, իսկ մարզկենտրոն Իջևանից՝ 48 կմ հեռավորության վրա:
1932 թ-ին Նոյեմբերյանում ստեղծվեց «Նոյեմբերյանի ԲՄ», որը քաղաքում  առաջին  բժշկական ծառայություններ մատուցող հաստատությունն էր: 1967 թ –ին հիվանդանոցր տեղափոխվեց նոր շենք, որը հագեցած էր համեմատաբար նորագույն սարքավորումներով:
2009 – 2010 թ.թ. Համահայկական հիմնադրամի միջոցներով, ժամանակակից պահանջներին համապատասխան, վերանորոգվել է գլխավոր մասնաշենքը, որը ՀՀ Առողջապահության նախարարության և Համահայկական հիմնադրամի միջոցներով հագեցվել է նորագույն սարքավորումներով:
2011 թ –ի հուլիսի 7-ին Նոյեմբերյանի ԲԿ-ն, որը սպասարկում էր Նոյեմբերյան քաղաքի և հարակից գյուղերի բնակչությանը,որը կազմում է մոտ 30 000 ,վերանվանվեց «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ–ի:
«Նոյեմբերյան ԲԿ» ՓԲԸ –ն առկա են  հիվանդանոցային և արտահիվանդանոցային բաժիններ:

Հիվանդանոցային՝
-ընդհանուր վիրաբուժական,
-դիմածնոտային վիրաբուժություն, որը ներդրված է ընդհանուր վիրաբուժական բաժանմունքում,
-վնասվածքաբանական, որը ներդրված է վիրաբուժական բաժանմունքում,
-թերապևտիկ,
-մանկական՝ ներառված թերապևտիկ բաժանմունքում,
-ինֆեկցիոն, որը ներառված է թերապևտիկ բաժանմունքում,
-մանկաբարձա-գինեկոլոգիական, որը իր մեջ ներառում է գինեկոլոգիական, մանկաբարձական, պաթոլոգիայի, նորածնային վերակենդանացման, հղիության արհեստական ընդհատման, նորածինների պատվաստումների ծառայություններ,
-շտապօգնության ծառայություն,

Արտահիվանդանոցային ՝
-Ընդհանուր պրակտիկայի բժիշկներ

-ընտանեկան բժշկություն,
– թոքային հիվանդությունների հայտնաբերման կաբինետ,
– մանկաբարձագինեկոլոգիական կաբինետ,
– ակնաբույժի կաբինետ,
– ուռուցքաբանի կաբինետ,
-ֆիզիոթերապիա,
– մաշկային կաբինետ,
– քիթ – կոկորդ – ականջաբանի կաբինետ,
– էնդոկրին կաբինետ,
– սրտաբանի կաբինետ,
– հոգեբույժի կաբինետ,
– նյարդաբանի կաբինետ,
– Էլեկտրասրտագրության կաբինետ,
– ատամնաբուժական ծառայություններ,
– դոնորական արյան փոխներարկման կաբինետ,
– ախտորոշիչ բաժանմունք,
-ռենտգեն կաբինետ,
-ֆլյուրոգրաֆիկ կաբինետ,
– սոնոգրաֆիայի կաբինետ,
– դեղատուն:
-հեմոդիալիզային  ծառայություն